Մատչելիության հղումներ

logo-print

Անկարային չի անհանգստացնում ռուսական ռազմակայանները Վրաստանից Հայաստան փոխադրելու հանգամանքը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցի ավարտին Բաքվում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից Հայաստան տեղափոխելու խնդիրը «Ռուսաստանի ներքին գործն է»:

«Ռուսաստանն է որոշում, թե որտեղ պահել ռազմակայանները՝ Վրաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում», - «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի վարչապետը: - «Մենք կարող ենք դա ընդամենն ի գիտություն ընդունել: Մեզ դա չի անհանգստացնում: Հայաստանն էլ իր անելիքն է որոշում: Մենք այս խնդրում որեւէ բան նախաձեռնելու մտադրություն չունենք»:

«Ռենգում»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ռուսական ռազմակայանները Վրաստանից Հայաստան փոխադրելու ծրագիրը՝ այն որակելով «սպառնալիք ամբողջ տարածաշրաջանի եւ հատկապես Ադրբեջանի անվտանգությանը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG