Մատչելիության հղումներ

logo-print
Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շինարարության պատվիրատու «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերության դեմ բողոքի հերթական ցույցն են կազմակերպել Բորժոմի շրջանի Տապածղուր եւ Մոլիթ հայկական գյուղերի բնակիչները:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, բնակիչները գտնում են, որ նավթամուղի շինարարությունն իրականացնողները ոչ ամբողջությամբ են ստացել իրենց հասանելիք փոխհատուցումը:

Մասնավորապես, Մոլիթ գյուղում նախատեսված 44 մետրի փոխարեն օգտագործվել է 66 մետր լայնությամբ տարածք ամբողջ նավթամուղի երկայնքով: Տապածղուր գյուղի բնակիչները գտնում են, որ իրենց գյուղի տարածքում գտնվող ավազահանքերն օգտագործելու համար համապատասխան դրամական մուտքեր պետք է լինեն գյուղի բյուջեի:

Բորժոմի շրջանում տապածղուրցիները եւ մոլիթցիները ի նշան բողոքի հունսիս 28-ին կասեցրել են նավթամուղի շինարարության աշխատանքները: Դեպքի առիթով շրջան է ժամանել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գեորգի Պապուաշվիլին եւ խոստացել օգնել գյուղացիներին իրեն փոխհատուցումն ստանալու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG