Մատչելիության հղումներ

Բրիտանիան ցանկանում է, որ Թուրքիան մտնի Եվրամիություն


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեք Սթրոն այսօր հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է «հավատարմորեն աջակցել» Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

«Եվրոպայի տարբեր մասերում Թուրքիայի անդամակցությունը հանրության համար վիճահարույց հարց է, բայց Բրիտանիայի կառավարությունը շարունակում է հավատարմորեն աջակցել Թուրքիայի անդամակցությունը», - ասել է Ջեք Սթրոն:

Վաղը Մեծ Բրիտանիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը:

Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը, մինչդեռ, այսօր պահանջել է այլընտրանք Թուրքիայի լիակատար անդամակցությանը: Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեն «Թուրքիայի հետ գործակցության այլ ձեւեր»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG