Մատչելիության հղումներ

Ստարովոյտովային սպանած հանցագործները դատապարտվել են երկարատեւ ազատազրկման


Այսօր Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանը երկարատեւ ազատազրկման դատապարտեց Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Գալինա Ստարովոյտովային սպանած հանցագործներին:

Հանցագործության կազմակերպիչ 3ուրի Կոլչինը դատապարտվել է 20 տարվա, իսկ կատարող Վիտալի Ակիշինը՝ 23,5 տարվա ազատազրկման: Մեղադրյալներից երկուսը արդարացվել են, եւս երկուսի գործերը կարճվել են:

Ստարովոյտովան սպանվել էր 2002 թվականի հոկտեմբերին իր տան շքամուտքում: Վերլուծաբանները գտնում են, որ սպանության դրդապատճառները քաղաքական են եղել:

Ստարովոյտովան բազմիցս եղել է Հայաստանում, պաշտպանել է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:

Սպանությունից մեկ ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Գալինա Ստարովոյտովան վստահություն է հայտնել, որ «միջազգային հանրությունը բոլոր հիմքերն ունի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG