Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել է Վրաստանի ֆինանսների նախարարը


Չորեքշաբթի օրը Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ աշխատանքից ազատել է ֆինանսների նախարար Վալերի Չեչելաշվիլուն:

«Որոշումը կայացվել է նախագահ Սահակաշվիլու եւ Վալերի Չեչելաշվիլու հետ կոնսուլտացիաներից հետո: Մենք նպատակահարմար գտանք, որ Չեչելաշվիլին շարունակի իր դիվանագիտական գործունեությունը», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Մինչեւ ֆինանսների նախարար նշանակվելը Ռուսաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Չեչելաշվիլու հրաժարականի պատճառը նախարարությունում առավել խոշոր չափերի կոռուպցիայի մասին վկայող փաստերն են:

Հունիսի 28-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից իրականացված օպերատիվ գործողությունների ընթացքում ձերբակալվել էին ֆինանսների նախարարության հարկային ծառայության 15 բարձրաստիճան աշխատակիցներ, որոնցից մի քանիսը իրենց մեղավոր են ճանաչել առավել խոշոր չափի կաշառք ստանալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG