Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել համաձայնության գալ նավթափոխադրումների հարցում


Հունիսի 27-28 Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի աշխատանքային խմբերը խմբերը քննարկել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի ընթացքում ստորագրվելիք փաստաթղթերը:

«Ազերի Պրես» գործակալության փոխանցմամբ, չնայած քննակվող շատ հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, նավթափոխադրումների հետ կապված հարցերի քննարկումը անցել է լարված մթնոլորտում, ինչի արդյունքում թուրքային աշխատանքային խմբի ներկայացուցիչները ժամանակից շուտ լքել են բանակցությունները:

Այսպիսով, Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել համաձայնության գալ նավթափոխադրումների հարցում եւ այդ ոլորոտում համագործակցության մասին համաձայնագիրը տեղ չի գտնի հինգշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվելիք փաստաթղթերի շարքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG