Մատչելիության հղումներ

Վրաստանում ադրբեջանցիները փակել են Վրաստան - Հայաստան ավտոճանապարհը


Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը ասել է Քվեմո Քարթլի շրջանի ոստականության պետ Կոբա Շարվաձեն, նախօրեին իրեն դիմել են մոլլայի ազգականները՝ հայտարարելով, թե Ֆալանգովը գնացել է ոչխարներին տուն բերելու եւ չի վերադարձել:

Շարվաձեն ավելացրել է, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն տեղի բնակիչները խոչընդոտում են ոստիկանների աշխատանքը՝ թույլ չտալով, որ ոստիկանության ներկայացուցիչները մտնեն գյուղի տարածք, որտեղ, գյուղացիների իսկ պնդմամբ, արյան հետքեր կան:

Սադախլոյի բնակիչները ենթադրում են, թե մոլլան սպանվել է: Վրացական «Մզե» հեռուստաընկերան տեղեկություններով, մի քանի ամիս առաջ գյուղի բնակիչները մոլլայի գլխավորությամբ բողոքով հանդես էին եկել ընդդեմ ոստիկանապետ Շարվաձեի:

Հայ-վրացական սահմանին գտնվող Սադախլո գյուղով է անցնում դեպի Հայաստան տանող ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG