Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Լիբանան` Բեյրութի Հայկազյան hամալսարանի 50-ամյա հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով, ուր նա հրավիրված է որպես հիմնական բանախոս:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, եռօրյա այցելության ընթացքում նախարար Օսկանյանը հանդիպումներ կունենա Լիբանանի Հանրապետության բարձր ղեկավարության հետ, ինչպես նաեւ կայցելի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ընտանիքին եւ ծաղկեպսակ կդնի զոհված վարչապետի շիրիմին։

«Նախատեսվում են նաեւ արտգործնախարարի հանդիպումները Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, հայ այլ հարանվանությունների կրոնապետերի, Հայկազյան Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ», - ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG