Մատչելիության հղումներ

Ավազակային հարձակման զոհ է դարձել «Սուխոյ» ավիակոնցեռնի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը


Մոսկվայի մերձակայքում չորեքշաբթի գիշերը զինված հարձակում է կատարվել «Սուխոյ» ավիակոնցեռնի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանի առանձնատան վրա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ոստիկաններին դիմած Պողոսյանը հայտնել է, թե կեսգիշերից հետո մերձմոսկովյան իր առանձնատուն են ներխուժել չորս անձ, ովքեր հրազենի սպառնալիքի տակ ծեծի են ենթարկել իրեն եւ կապել կնոջն ու որդուն:

Հանցագործները գողացել են Պողոսյանի թանկարեք մետաղադրամների հավաքածուն, զարդեղեն եւ շուրջ 70 հազար ռուբլի:

49-ամյա Պողոսյանը Ռուսաստանում առաջատար «Սուխոյ» ավիակոնցեռնի գլխավոր տնօրենն է 1997 թվականից: Նա Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG