Մատչելիության հղումներ

logo-print

Ռինո Հարնիշը նախազգուշացնում է Ադրբեջանի իշխանություններին


«Կեղծիքների դեպքում Միացյալ Նահանգները նախազգուշացում կանի Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ իշխանությունների ներկայացուցիչներին», - երեքշաբթի օրը Գյանջայում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը:

«Միացյալ Նահանգների կառավարությունը առաջին հերթին ձգտում է համագործակցել ժողովրդավարական պետությունների հետ: Այդ պատճառով մենք կաջակցենք աշնանը կայանալիք ընտրությունների անցկացմանը: Հույս ունեմ, որ ընտրությունները արդար կանցնեն», - ադրբեջանական «Թրենդ» գործակացլության փոխանցմամբ, ասել է դեսպանը:

Դիվանագետը նաեւ նշել է, թե իր այցը Գյանջա չպետք է ներկայացվի որպես հեղափոխության նախապատրաստություն, քանի որ ինքը հույս ունի, որ Ադրբեջանի իշխանություններին կհաջողվի ապահովել առաջիկա ընտրությունների թափանցիկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG