Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանն առայժմ այլընտրանք չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Ընդհանուր առմամբ, մենք դժգոհ ենք Մինսկի խմբի գործունեությունից, սակայն վերջին շրջանում հարցի նկատմամբ համանախագահների հետաքրքրությունն աճել է: Այդ պատճառով, չնայած դժգոհությանը, մենք ասել ենք, որ այդ հարցով զբաղվելու են միայն իրենք», - ադրբեջանական «Թրենդ» գործակալության բացառիկ հարցազրույցում նշել է Մամեդովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր կառույցներում հակամարտության կարգավորման շուրջ հարցի արծարծմանը, Մամեդովը նշել է, թե այդ ամբողջը «Ադրբեջանի արտաքին քաղաքականության մաս է կազմում՝ տարբեր ատյաններում հասնել հակամարտության կարգավորման հարցում ապահովել ամելի մեծ աջակցությունԱդրբեջանի դիրքորոշմանը»:

Նրա խոսքերով, տարվում է հետեւողական քաղաքականություն, որի ուղղություներից մեկն էլ Եվրախորհրդի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի հետ տարվող աշխատանքն է: Եվ միջազգային կառույցների շրջանակներում ընդունվող որոշումներն ու տարբեր բանաձեւերը դրական ազդեցություն են ունենում հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն ավելի մեծ աջակցություն ստանալու վրա:

«Բայց քաղաքական եւ իրավական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը», - հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG