Մատչելիության հղումներ

Վրաստանը մտադիր է կառուցել Հրազդան - Գարդաբանի հոսանքագիծ


Վրաստանը մտադիր է կառուցել Հրազդան - Գարդաբանի բարձրավոլտ հոսանքագիծ՝ որպես այլընտրանք Ռուսաստանից Վրաստան հասնող «Կավկասիոնի» հոսանքագծին:

«Կավկազպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին երեքշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում ասել է, թե շաբաթավերջին մեկնելու է Երեւան՝ հայ պաշտոնյաների հետ խնդրի շուրջ բանակցելու նպատակով:

300-մեգավատտանոց այդ հոսանքագծի կառուցումը կարժենա 10-12 միլիոն դոլար: Գումարը հատկացնելու է Վրաստանի կառավարությունը: Գիլաուրիի խոսքերով, կառուցումը սկսվելու է մեկ ամսվա ընթացքում եւ կավարտվի գալիք տարվա հունվարի վերջին:

Ներկայումս Վրաստանը Հայաստանից՝ Ալավերդու, Նինոծմինդայի եւ Լալվարի հոսանքագծերով ստանում է 160 մեգավատտ էլեկտրաէներգիա: Վերջին վեց ամիսներին անսարքության պատճառով չգործող «Կավկասիոնի» հոսանքագծի նորոգման աշխատանքները սկսվելու են հաջորդ շաբաթ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG