Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անցած շաբաթավերջին հայտարարել է, թե Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է Վրաստանում ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասի Հայաստան փոխադրմամբ:

«Ճիշտ է՝ ռազմական տեխնիկան չի փոխանցվում Հայաստանին, այլ մնում է ռուսաստանյան ռազմակայանի տրամադրության տակ: Սակայն, ամեն դեպքում, ռազմական տեխնիկան տեղափոխվելու է Հայաստան, եւ դա մեզանից պահանջում է համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչը մենք արեցինք՝ ավելացնելով բյուջեի ռազմական ծախսերը», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, շաբաթ օրը Ադրբեջանի բարձրագույն զինվորական դպրոցի շրջանավարտների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Նա նաեւ ասել է, թե այս տարի ռազմական ծախսերը հասցվել են 300 միլիոն դոլարի՝ 2004 թվականի 175 միլիոնի դիմաց՝ ավելացնելով, թե «պաշտպանական կարողությունների ավելացումը անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»:

«Մեր բանակը ուժեղագույնն է Հարավային Կովկասում: Մենք հասել ենք գերակայության եւ կշարունակենք ուժեղացնել այն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: - «Մենք կօգտագործենք դիվանագիտական եւ քաղաքական բոլոր մեթոդները, սակայն հակառակորդը պետք է իմանա, որ Ադրբեջանի բանակը կարող է մոբիլիզացվել ցանկացած պահի եւ ազատագրել գրավյալ տարածքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG