Մատչելիության հղումներ

Սթիվեն Մանն. «Դիրքորոշումները մոտեցել են, բայց համաձայնությունը դեռ տեսանելի չէ»


«Հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումներն այժմ ավելի մոտ են, քան մեկ տարի առաջ, սակայն չի կարելի պնդել, որ համաձայնությունն արդեն տեսանելի է», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ուրբաթ օրը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը:


«Խաղաղության հասնելը շատ դժվար գործ է, բայց ես հավատում եմ, որ դա իրագործելի նպատակ է», - կարծիք է հայտնել ամերիկացի դիվանագետը:

Սթիվեն Մաննը նաեւ հաստատել է, որ հուլիսին Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG