Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Ուրբաթ օրը Իրանում անցկացվում է Իսլամական հեղափոխությունից հետո իններորդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Իրանցիները պետք է ընտրություն կատարեն նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի եւ Թեհրանի քաղաքապետ Մահմուդ Ահմադինեջադի միջեւ:

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, երկրորդ փուլի նախօրեին Իրանում բարեփոխումների կողմնակիցները արդեն հայտարարել են, թե երկրորդ փուլում պաշտպանելու են նախկին նախագահ Ռաֆսանջանիին:

Նրա կողմնակիցները, որոնց թվում են տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բուհերի դասախոսներն ու լրագրողները, հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնցում նշվում է «նոր նախագահի կողմից բարեփոխումների շարունակման, երկրում քաղաքական եւ սոցիալական ազատությունների պահպանման անհրաժեշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG