Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաhակաշվիլին գիտի, թե ով է նռնակ նետել Թբիլիսիում Ջորջ Բուշի ելույթի ժամանակ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարել է, թե իշխանությունները գիտեն, թե ով է մայիսի 10-ին նռնակ նետել Թբիլիսիի Ազատության հրապարակում Ջորջ Բուշի ելույթի ժամանակ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախագահը չարագործին անվանել է «նողկալի ու անարժան», բայց թե ով է այդ մարդը եւ կալանված է արդյոք, Սահակաշվիլին չի ասել:

Առաջինը նռնակի հայտնաբերման մասին հայտնել էին ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցները Ջորջ Բուշի՝ Վաշինգտոն վերադառնալուց հետո: Լուրը հաստատել էին նաեւ Վրաստանի իրավապահները:

Հաղորդագրություններում նշվում էր, թե անհայտ անձը մոտ 30-50 մետր հեռավորությունից նռնակ է նետել նախագահների ուղղությամբ: Նշվում էր նաեւ խորհրդային տարիներին արտադրված նռնակի տեսակը՝ ՌԳԴ-5:

Հաջորդ հաղորդագրություններում ընդգծվել էր երկու սկզբունքային հանգամանք: Առաջին՝ նռնակը ոչ թե նետել են, այլ մի ոստիկան հայտնաբերել էր այն եւ դուրս հանել հրապարակից: Եվ երկրորդ՝ նռնակը վտանգավոր չէր, քանզի դրանում չկար պայթուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG