Մատչելիության հղումներ

ՎՈւԱՄ-ը Մինսկի խմբին կոչ է անում աշխատել «ավելի ակտիվ»


Մոլդովայի արտաքին գործերի եւ ինտեգրման նախարար Անդրեյ Ստրատանը հունիսի 21-ին Վիեննայում ՎՈւԱՄ-ի (այս կազմակերպությանն անդամակցում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան) անունից ելույթ է ունեցել ԵԱՀԿ տարեկան ժողովում, որն այս տարի նվիրված է Հելսինկյան հռչակագրի 30-ամյակին եւ Փարիզյան հռչակագրի 15-ամյակին:

«Կավկազպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ստրատանը հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն «պարտավոր է աջակցել Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային 0սիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը», քանզի «դրանք սպառնում են Եվրատլանտյան տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»:

Ստրատանը ՎՈւԱՄ-ի անունից ԵԱՀԿ-ին եւ Մինսկի խմբին հորդորել է ավելի ակտիվ աշխատել ղարաբաղյան խնդիրը լուծելու ուղղությամբ: Մոլդովայի արտաքին գործերի եւ ինտեգրման նախարարը միաժամանակ ընդգծել է, որ հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն «միջազգային նորմերը, տարածքային ամբողջականության պահպանման եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG