Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Բաքու


Հուլիսի առաջին կեսին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Ի թիվս այլ խնդիրների, կքննարկվի նաեւ Ադրբեջանին Վրաստանի պետական պարտքի մարման հարցը:

Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունից ANS գործակալությանը հայտնել են, թե այցի շրջանակներում տեղի կունենա ադրբեջանա-վրացական միջպետական տնտեսական հանձնաժողովի նիստը:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու մասնակցությամբ Բաքվում կայանալիք բանակցություններում կքննարկվեն երկու երկրների միջեւ տնտեսական, մաքսային, ֆինանսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանին Վրաստանի պետական պարտքի մարմանն առնչվող խնդիրներ:

Մայիսին Վրաստանի կառավարությունը մերժել էր «Գույք պարտքի դիմաց» մեխանիզմով վրացական նավահանգիստները ձեռք բերելու մասին Ադրբեջանի առաջարկը:

Վրաստանի պարտքը Ադրբեջանին գոյացել է 1992-94 թվականներին. ընդհանուր գումարը կազմում է շուրջ 16 միլիոն դոլար: Պարտքի հիմնական մասը՝ 12 միլիոն դոլարը, Վրաստանը պետք է մարեր դեռեւս 2003 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG