Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի երեքշաբթի օրը միաձայն քվեարկել է ընթացիկ տարվա ռազմական ծախսերը ավելացնելու օգտին:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, 2005 թվականի պետբյուջեում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել այս տարվա ռազմական ծախսերը ավելի քան 23 տոկոսով ավելացնելու օգտին՝ դրանք հասցնելով 313 միլիոն դոլարի:

Աշխարհի շուկաներում նավթի գնի աճի հետեւանքով Ադրբեջանի ստացած եկամուտների հաշվին երկրի պետբյուջեի ծախսային մասն աճել է շուրջ 10 տոկոսով:

Գործակալությունը հիշեցնում է նաեւ, թե Բաքվում անցած շաբաթ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հանրահավաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Ադրբեջանը առավելություն է ստացել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Հայաստանի հետ բանակցություններում»՝ նկատի ունենալով Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի գործարկումը:

«Ադրբեջանը ռազմական եւ տնտեսական առավելություն ունի: Մենք կվերադարձնենք մեր հողերը», - հայտարարել էր Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG