Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին կհետեւեն ԵԱՀԿ շուրջ 500 դիտորդներ


Ադրբեջանում գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետեւեն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շուրջ 500 դիտորդներ:

«Ադրբեջանի կառավարությանը չի անհանգստացնում, որ Միլլի Մեջլիսի առաջիկա ընտրությունների ընթացքին հետեւելու են այդքան մեծ թվով դիտորդներ», - «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

Նրա խոսքերով, կառավարությունն ինքն է խնդրել ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել Ադրբեջան:

«Կարեւորն այստեղ այն է, որ ընտրությունները լինելու են ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ եւ անցնելու են Ադրբեջանի ժողովրդի կամքին համապատասխան», - պնդել է Ահմեդովը: - «Եվ որեւէ միջամտություն ընտրությունների ընթացքին արտասահմանից անընդունելի է»:

Չնայած այս հավաստիացումներին, ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդը բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի եւ մարդու իրավունքների հարցերի առնչությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի հետագա ինտեգրումը եվրոպական կառույցներին «կախված կլինի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական ընթացքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG