Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Մոսկվայում կկայանա Հայ – ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իգոր Լեւիտինի աշխատանքային հանդիպումը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ դեսպանատնից շուրջ 15 կամավորներ «Հաբիթաթ Հայաստանին» ծրագրի շրջանակներում կմասնակցեն Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում Ավագյանների տան շինարարությանը:

Հայաստանի Ոստիկանության զորքերի վարչությունում կանցկացվի տոնական միջոցառում զորքերի ստեղծման 13-րդ տարեդարձի կապակցությամբ:

Եվրախորհրդի եւ Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ Սեւանում կանցկացվի երկօրյա քննարկում «Լրատվամիջոցների ազատությունն ու պատասխանատվությունը» թեմայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG