Մատչելիության հղումներ

«Ձայն հանուն Եվրոպայի» կազմակերպությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը


Այսօր Պրահայում՝ Չեխիայում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց են անցկացրել «Ձայն հանուն Եվրոպայի» կազմակերպության մոտ 70 ակտիվիստներ:

Պրահայում հրատարակվող «0րեր» հայերեն հանդեսի խմբագիր Հակոբ Ասատրյանի փոխանցմամբ, ցուցարարները ընթերցել եւ դեսպանատան փոստարկղն են գցել վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին հասցեագրած նամակ, ուր ասվում է, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ Եվրամիության անդամ Կիպրոսի անկախությունը:

«Ձայն հանուն Եվրոպայի» կազմակերպությունը ստեղծվել է 2 ամիս առաջ: Այն դեմ է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցությանը եւ եվրոպական 8 երկրներում այդ պահանջով հավաքել է շուրջ 20 հազար ստորագրություն:

Կազմակերպության չեխական մասնաճյուղի ղեկավար Դավիդ Գրեշչակը ասել է, որ այսօրվա բողոքի ակցիային հետեւելու է «լրատվական շաբաթ», որի ընթացքում «ամբողջ Չեխիայի տարածքում տեղի կունենա ստորագրահավաք Եվրամիութանը Թուրքիայի անդամակցության դեմ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG