Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի արտգործնախարարությունը «անօրինական» է համարում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները


Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նամիգ Թանը երկուշաբթի օրը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում նշվում է, թե «ընտրությունները, որ Ղարաբաղի հայերը անցկացնում են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում, անօրինական են»:

«Ռեգնում» գործակալությունը փոխանցում է Թանի խոսքերը, թե Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը հակասում է «միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի սկզբունքներին»:

Նա ասել է նաեւ, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկխոսության ճանապարհով լուծելու օգտին՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ միջազգային իրավունքի հիման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG