Մատչելիության հղումներ

Այսօր Փարիզում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան 0սկանյանը եւ Էլմար Մամեդյարովը: Մանրամասներ չեն հաղորդվում:

Նախօրեին Էլդար Մամեդյարովը Ղարաբաղի հարցը Ստրասբուրգում քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, մինչդեռ, հայտնել է, որ հաջորդ շաբաթ Լոնդոնում կայանալիք Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է իրադրությունը Հարավային Կովկասում, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղի խնդիրը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG