Մատչելիության հղումներ

logo-print

Գագաթնաժողովը որոշել է երկարացնել Եվրասահմանադրության ընդունման ժամկետը


Եվրամիության 25 անդամ պետությունների ղեկավարները հինգշաբթի օրը Բրյուսելում մեկնարկած գագաթնաժողովում որոշել են շարունակել Եվրասահմանադրության ընդունման գործընթացը՝ միաժամակ մեկ տարով երկրացնելով Սահմանադրության ընդունման ժամկետը:

«Եվրամիությունը ընտրել է զգույշ եւ բալանսավորված մոտեցում, որով, մի կողմից, պահպանվում է Եվրամիության կողմից առաջին միացյալ Սահմանադրության ընդունման հնարավորությունը, մյուս կողմից՝ դադարեցվում Ֆրանսիայի եւ Հոլանդիայի կողմից Եվրասահմանադրության մերժմամբ ստեղծված վտանգավոր միտումը», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ամփոփիչ ասուլիսում ասել է Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յանկերը:

«Եվրամիության անդամ երկրների ղեկավարներից ոչ մեկը չի պահանջել դադարեցնել Սահմանադրության ընդունման գործընթացը, եւ դրանում որեւէ փոփոխություն չի արվելու», - ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Խոսեպ Բորելը:

Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցների որոշմանը անմիջապես արձագանքել են այն երկրները, որոնք դեռ չեն ընդունել Եվրամիության Սահմանադրությունը: Մասնավորապես, Դանիան, Իռլանդիան, Շվեդիան, Պորտուգալիան, Չեխիան եւ Լյուքսեմբուրգը որոշել են հետաձգել Սահմանադրության ընդունումը:

Ժան-Կլոդ Յանկերը նաեւ ասել է, թե Եվրամիության ներսում «չկա միասնություն կազմակերպության հետագա ընդլայնման հարցում»:

Ըստ որոշ վերլուծաբանների, նույնիսկ եթե նոր որոշում չկայացվի՝ ներկա ճգնաժամի արդյունքում Ռումինիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի եւ Խորվաթիայի համար այդ գործընթացը կարող է երկարել, իսկ Թուրքիայի դեպքում՝ տեւել տասնամյակներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG