Մատչելիության հղումներ

Անդրկովկասի օրենսդիրների հավաք Թբիլիսիում


Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի են մեկնում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչները: Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

«Կավկազպրես» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի օրենսդիրները քննարկելու են Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողով ստեղծելու հնարավորությունը:

Ադրբեջանցիները նախապես հայտարարել են, թե հավանություն չեն տա նախաձեռնությանը, քանի դեռ «հայերը չեն ազատել գրավված տարածքները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG