Մատչելիության հղումներ

Իրանի հոգեւոր առաջնորդը «ճակատագրական» է համարում վաղը կայանալիք նախագահական ընտրությունները


Այաթոլա Խամենեին՝ Իրանի հոգեւոր առաջնորդը, ուրբաթ օրը երկրում կայանալիք նախագահական ընտրությունները անվանել է «իրանական հասարակության պատմության ճակատագրական պահ» եւ կոչ արել բնակչությանը ակտիվորեն մասնակցել թվով իններորդ նախագահական ընտրություններին:

«Թեկնածուներից ով էլ ընտրվի՝ ամբողջ ժողովուրդը պետք է ընդունի նրան եւ համագործակցի նոր նախագահի հետ», - հինգշաբթի օրը Թեհրանում հայտարարել է Խամենեին:

ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, նախագահի 8 թեկնածուներից մեկը նախօրեին դուրս է եկել ընտրարշավից:

Հաշվի առելով վերջին օրերի լարված ներքաղաքական իրավիճակը, երկրի նախագահ Մոհամադ Խաթամին հանձնարարել է տեղեկատվության (անվտանգության) եւ ներքին գործերի նախարարություններին՝ «կենտրոնացնել ջանքերը կայունության ապահովման եւ նորմալ ու առողջ ընտրությունների անցկացմանը խանգարող տարրերի չեզոքացան վրա»:

Թեկնածուներից ամենաբարձր հնարավորությունները, ըստ դիտորդների, ունեն Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Խաշեմի Ռաֆսանջանին եւ կրթության նախկին նախարար Մուսթաֆա Մոինը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG