Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կազակները պատրաստ են Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին


Ադրբեջանի կազակների հայրենակցական միությունը դիմել է նախագահ Իլհամ Ալիեւին՝ խնդրելով Ադրբեջանի բանակում ստեղծել կազակների հատուկ գումարտակ:

Միության նախագահ Վիկտոր Մերեշկինը «Նովիյե իզվեստիա» թերթին հինգշաբթի օրը ասել է. - «Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել Ադրբեջանի ղեկավարությանը լուծել ղարաբաղյան խնդիրը: Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո»:

Թերթը տեղեկացնում է, որ Մերեշկինը կռվել է ղարաբաղցիների դեմ:

Ադրբեջանում բնակվում է մեկուկես հազար կազակ: Մոսկովյան պարբերականը փաստում է, որ Ադրբեջանի բանակում հատուկ ստորաբաժանում ստեղծելու նախաձեռնությամբ Ադրբեջանի կազակները հանդես են գալիս այն բանից հետո, երբ Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի կազակների պետական ծառայության մասին օրենքը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG