Մատչելիության հղումներ

Հայաստանը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի փոխնախագահ


Հունիսի 13-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի փոխնախագահ: Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 60-րդ նստաշրջանն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 14-ին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, որպես փոխնախագահող երկիր՝ Հայաստանը, ի դեմս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանի, կմասնակցի Գլխավոր կոմիտեի աշխատանքին:

Գլխավոր կոմիտեն պատասխանատու է Գլխավոր ասամբլեայի աշխատանքների, այդ թվում օրակարգի կետերի վերաբերյալ հարցերի քննարկման եւ ՄԱԿ-ի անդամ երկրների հաստատմանն առաջարկությունների ներկայացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG