Մատչելիության հղումներ

Լիբանանահայերը բողոքում են ընդդեմ Էրդողանի այցի


Հարյուրավոր լիբանանահայեր չորեքշաբթի օրը մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցին, որի ընթացքում այրել են Թուրքիայի դրոշը:

Էնդողանը ժամանումը Բեյրութ սպասվում է այսօր երեկոյան: Նա բանակցություն է վարելու Լիբանանի պաշտոնատարների հետ եւ մասնակցելու է Արաբական տնտեսական համաժողովին:

«Ֆրանս Պրես» գործակալության հաղորդմամբ, Բեյրութի հայաբնակ արվարձաններից մեկում կազմակերպված ցույցը անցել է Օսմանյան կայսրությունում «հայկական ջարդերը դեմ ուղղված կարգախոսներով»:

«Ֆրանս Պրես»-ը նշում է, որ Լիբանանում է գնտվում արաբական աշխարհում ամենամեծ հայկական համայնքը, որը հիմնականում կազմում են 1915-17 թվականների սպանդը վերապրածների սերունդները:

Այսօր Լիբանանում ապրում են մոտ 120 հազար հայեր, ինչը կիսով չափ պակաս է, քան 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG