Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Հայաստան կժամանի «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Նախագահ Քոչարյանի, երկրի էներգետիկ ոլորտի ղեկավարների հետ հանդիպումներում կքննարկվեն ռուսական գազի մատակարարմանը, ինչպես նաեւ Իրան - Հայաստան գազատարի կառուցմանը վերաբերող հարցեր:

Տեղի կունենա կառավարության հերթական նիստը:

Ազգային արխիվում կներկայացվեն փաստաթղթեր 1920-1950-ական թվականներին բռնադատված հոգեւորականների մասին:

Մամուլի ազգային ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Փարաջանովի տուն թանգարանում կկայանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG