Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինն ու Ալիեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Ադրբեջանական day.az-ի տեղեկացմամբ, առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Մանրամասներ չեն հաղորդվում:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար:

«Վստահ եմ, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարձր մակարդակով ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG