Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլում ներկայացվել է «Գայանե» բալետը


Ստամբուլում ընթացող Գարնանային միջազգային փառատոնի շրջանակներում Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատերախումբը երեկ ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:

Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ ներկայացումը «սքանչելի ընդունելության է արժանացել» Աթաթուրքի անվան մշակույթի պալատում հավաքված ոչ միայն հայ, այլեւ թուրք հանդիսատեսի կողմից:

«Հայաստանցի արվեստագետները, մասնավորաբար իրենց հինգ մենակատարներով, իսկապես հմայեցին մեզ, կախարդեցին մեզ իրենց սքանչելի խաղով», - ասաց Հատտեճյանը: - «Մոտավորապես հազար ունկնդիրներ երեկ հոտնկայս երկար եւ երկար ծափահարեցին հայաստանցի արվեստագետներին»:

Նրա խոսքերով, ներկայացման ընթացքում էլ յուրաքանչյուր մենապարից հետո դահլիճում հնչում էին ծափահարություններ եւ «Բրավո» բացականչություններ:

Հատտեճյանը ասաց նաեւ, որ ներկայացմանը ներկա էին թուրք լրագրողներ եւ հույս հայտնեց, որ հայ դերասանների ելույթը ըստ արժանվույն կլուսաբանվի մամուլում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG