Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է ահաբեկչական խումբ


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը երկուշաբթի օրը հաղորդագրություն է տարածել բաձրաստիճան պաշտոնյաների եւ հասարակական գործիչների դեմ մահափորձեր նախապատրաստող ահաբեկչական խմբի անդամների ձերբակալման մասին:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի իրավապաների համատեղ օպերատիվ միջոցառումների արդյունքնում ձերբակալվել են Բաքվի բնակիչ Ալիմուրադ Նախմեդովը եւ Ռուսաստանի բնակիչ, ազգությամբ չեչեն Ալի Սագիեւը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Բահրամ Շուքյուրովի եւ «Ազադ Ազերբայջան» անկախ հեռուստաընկերության նախագահ Թագի Իբրահիմովի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:

Հաղորդվում է, թե Ալիմուրադ Նախմեդովը որպես չիրականացված մահափորձերի պատվիրատու է մատնանշել ոստիկանության փոխգնդապետ, Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդների հետ սերտ կապեր ունեցող Պիրալի Օրուջեւին եւ մոսկվայաբնակ գործարար Ռզաբալա Գուլիեւին:

«Մուսավաթ» կուսակցության տարածած հայտարարության մեջ, մինչդեռ, Ադրբեջանի ազգային ազնվտանգության եւ Գլխավոր դատախազության մեղադրանքները որակվում են որպես «անհեթեթ եւ անընդունելի»:

«Հասարակության մեջ կուսակցության վարկանիշը գցելու, կուսակցությանը շանտաժի ենթարկելու գործելակերպը նախկինում եւս կիրառվել է, հատկապես՝ ընտրությունների ժամանակաշրջանում», - ասված է հայտարարությունում:

«Մուսավաթ» կուսակցությունը Ադրբեջանի Ազգային ճակատ եւ Ժողովրդավարական կուսակցությունների հետ համատեղ ձեւավորել է ընդդիմադիր «եռյակ», որը իշխանության համար պայքարելու է նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG