Մատչելիության հղումներ

logo-print

Վարդան Օսկանյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կոնդոլիզա Ռայսի հետ


Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան օրակարգի հարցերի լայն շրջանակ. - «Կողմերն անդրադարձան դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրների միջեւ ծավալվում է առողջ քաղաքական երկխոսություն, հետզհետե թափ հավաքող գործակցություն առեւտրի եւ տնտեսության բնագավառներում, հումանիտար բնագավառում շարունակվում է ամերիկյան ներառնվածությունը»:

Կոնդոլիզա Ռայսը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական պայքարին եւ Իրաքի վերականգնման ծրագրերին:
Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքին զարգացումներին, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, Հայաստան - Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր:

Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղարին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG