Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցիները դժգոհ են իրենց վիճակից


Հայաստանցիների 46 տոկոսը պնդում է, որ «հազիվ է ծայրը ծայրին հասցնում», 33 տոկոսը համարում է, որ ապրում է «կարգին, բավարարում է հիմնական կարիքները»:

Այսպիսին են «ՌՈՄԻՐ մոնիթորինգ» ռուսաստանյան հետազոտական կենտրոնի հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է ԱՊՀ 5 երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում եւ Մոլդովայում, ինչպես նաեւ Բուլղարիայում եւ Չինաստանում:


«Նովոյե վրեմյա» հանդեսը փաստում է, որ սեփական վիճակի եւ իրենց երկրի տնտեսության մասին ամենավատ կարծիքն ունեն հայաստանցիները եւ բուլղարացիները: Հայաստանցիների 91 տոկոսը կարծում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը «վատ է» կամ «միջակ»:

Միաժամանակ, հարցին, թե 20 տարի հետո ո՞րն է լինելու աշխարհի թիվ մեկ պետությունը, հայաստանցիների 34 տոկոսը պատասխանել է, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, 25 տոկոսը նախապատվությունը տվել է Ռուսաստանին եւ 19 տոկոսը՝ Եվրամիությանը:

Ռուսաստանցիների 21 տոկոսը գտնում է, որ իրենց երկիրն է լինելու առաջինը, բայց ճիշտ նույն տոկոսն էլ համոզված է, որ դա լինելու է Միացյալ Նահանգները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG