Մատչելիության հղումներ

«Սիբիր» ավիաընկերությունը դուրս է գալիս Հայաստանից


«Սիբիր» ավիաընկերությունը հաստատել է Հայաստանի կառավարության հաղորդագրությունը, որ ընկերությունը դուրս է գալիս Հայաստանից եւ իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցում է «Միկա Արմենիա թրեյդինգ» ընկերությանը, որը պատկանում է գործարար Միքայել Բաղդասարովին:

Ինչպես այսօր հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, գործարքի արդյունքում «Սիբիր»-ը կստանա 50 միլիոն դոլար: «Սիբիր»-ը Ռուսաստանի թիվ երկու ավիաընկերությունն է, սակայն անցած տարի այն 30 միլիոն դոլարի վնաս է կրել:

Այսպիսով «Արմավիա» ավիաընկերությունը լիովին դառնում է «Միկա Արմենիա թրեյդինգ» ընկերության սեփականությունը եւ իր գործունեությունն ընդլայնելու լավ հնարավորություն է ստանում, քանզի վերջին երկու տարվա ընթացքում հայաստանյան շուկայից դուրս են եկել «Հայկական ավիաուղիներ» եւ «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերությունները:

Ըստ «Կոմերսանտ»-ի, «Արմավիա»-ն ԱՊՀ-ում ամենադինամիկ զարգացող ավիաընկերություններց մեկն է. անցած տարի այն տեղափոխել է 430 հազար ուղեւոր, իսկ շրջանառությունը կազմել է մոտ 90 միլիոն դոլար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG