Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները կմասնակցեն Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին


ՆԱՏՕ-ի «Գործընկերոթյուն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ուկրաինայի Լվով քաղաքում հունիսի 19-ից 30-ը կայանալիք «Համատեղ լավագույն ջանք 2005» զորավարժությանը կմասնակցեն նաեւ հայ խաղաղապահները՝ մայոր Մհեր Շիրինյանի հրամանատարությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղր Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, մայոր Շիրինյանը կմասնակցի նաեւ հունիսի 15-ից 17-ը զորավարժության շրջանակներում անցկացվելիք հրամանատարական կազմի պարապմունքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG