Մատչելիության հղումներ

Թուրքիայի առեւտրի նախարարը հրաժարվել է մեկնել Շվեյցարիա


Թուրքիայի առեւտրի նախարար Քուրսաթ Թուզմենը հրաժարվել է մեկնել Շվեյցարիա՝ ի նշան բողոքի թուրք պատմաբանի նկատմամբ այդ երկրում սկսված քրեական հետաքննության դեմ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Քուրսաթ Թուզմենը պետք է մասնակցեր հունիսի 22-24-ը կայանալիք թուրք-շվեյցարական գործարար համաժողովի աշխատանքներին, սակայն նրա այցը «անորոշ ժամանակով հետաձգվել է»՝ Թուրքիայի պատմաբանների ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլու նկատմամբ Շվեյցարիայում շարունակվող քրեական հետաքննության պատճառով:

Հալաչօղլուին կասկածում են Շվեյցարիայի հակառասիստական օրենքը խախտելու մեջ. անցյալ տարի ունեցած մի ելույթում նա հրաժարվել էր ճանաչել Առաջին աշխարհամարտի տարիների Հայոց ցեղասպանությունը:

Շվեյցարիայի կանտոններից մեկի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատճառ էր դարձել, որ Թուրքիան մարտին հրաժարվի ընդունել Շվեյցարիայի արգործնախարար Միշելին Քալմի-Ռեյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG