Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան


Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը մտադիր է հունիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել Հայաստան:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, «Հայռուսգազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնել է, թե այցը նախապատրաստելու նպատակով հունիսի 14-ին Հայաստան կժամանի Միլլերի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը:

Համաձայն աղբյուրի, Ալեքսեյ Միլլերը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բանակցություններ կվարի Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարների հետ: Քննարկվելու են հայաստանյան շուկա ռուսական գազի մատակարարման, ինչպես նաեւ Իրան - Հայաստան գազատարի կառուցման հարցերը:

«Գազպրոմ»-ին է պատկանում Հայաստան գազի բացառիկ մատակարար՝ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսը (եւս 45 տոկոսը տերն է Հայաստանի կառավարությունը, իսկ 10 տոկոսինը՝ «Իտերա» ընկերությունների խումբը):

«Գազպրոմ»-ը դարձել էր Իրան - Հայաստան գազատարի կառուցման մրցույթի հաղթողը: Գազատարի շինարարական աշխատանքները սկսվել էին անցյալ տարվա նոյեմբերի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG