Մատչելիության հղումներ

Բելառուսը վիզային ռեժիմ է սահմանում Վրաստանի հետ


«Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան ընդունել է Վրաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշում:

Բելառուսական լրատվամիջոցները հաղորդել են, թե «որոշումն ընդունվել է համաձայն գործող պայմանավորվածությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ակտիվացնելու եւ երրորդ երկրների՝ Բելառուսի հարեւանների շահերը պաշտպանելու նպատակով»:

Բելառուսական աղբյուրները հայտնում են նաեւ, որ վերջին ժամանակաշրջանում վրացական քրեական տարրերը սկսել են ավելի հաճախ Բելառուսի տարածքից առանց վիզաների մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Ըստ Լուկաշենկայի մամուլի ծառայության, բելառուսական կողմը Ռուսաստանի իրավապահներից ստացել է ցուցակ, որում նշված են Ռուսաստանի տարածքում ապօրինի գործողություններ կատարած օտարերկրացիների անուններ, որոնց մուտքը Ռուսաստան կա'մ արգելված է, կա'մ համարվում է աննպատակահարմար: Այդ մարդկանց շուրջ մեկ քառորդը Վրաստանի քաղաքացիներ են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG