Մատչելիության հղումներ

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են ձգվել մինչեւ 2014 թվականը»


Թուրքիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Հանս Յորգ Կրեչմերը հինգշաբթի օրը հայտարարել է, թե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունները կարող են ձգվել մինչեւ 2014 թվականը:

«Բանակցությունների հաջողությունը զգալի չափով կախված է լինելու Թուրքիայի կողմից քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից եւ դրանց դինամիկայից», - թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ, ասել է Կրեչմերը՝ ավելացնելով. -«Բանակցությունների գործընթացը ծանր է լինելու: Այս ճանապարհին Թուրքիան դեռ շատ անելիքներ ունի»:

2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում որպես Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունները սկսելու ժամկետ էր որոշվել ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG