Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան կժամանի Լիտվայի խորհրդարանի նախագահը


Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 9-12-ը Հայաստանում կգտնվի Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում հունիսի 10-ին պարոն Պաուլաուսկասը առանձնազրույց կունենա Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Պատվիրակությանը կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Մեծ եղեռնի հուշահամալիրում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հունիսի 11-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի գլխավորած պատվիրակությունը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG