Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ


Հունիսի 8-ին Վիեննայում կայացել է հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ:

Արտգործնախարարության մաուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առընչվող մի շարք հարցեր, որոնք բխում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպման մոտեցումներից:


Ճշտվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունիսի 17-ին Փարիզում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Օսկանյանի եւ Մամեդյարովի հանդիպման հետ կապված որոշ մանրամասներ:

Այսօր էլ Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով Վիեննայից մեկնելու է Վաշինգտոն, ուր նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG