Մատչելիության հղումներ

Ուկրաինան Թուրքիային հրավիրում է ՎՈՒԱՄ


Պաշտոնական այցով Անկարայոմ գտնվող Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նախագահ Ահմեթ Նեջեթ Սեզերի հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է Թուրքիայի անդամակցել ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությանը որպես մշտական դիտորդ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահը նշել է, թե ՎՈւԱՄ-ը որպես հիմնական նպատակ տեսնում է Կապիցի եւ Սեւ ծովի վազաներում համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ Մերձդնեստրի եւ Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ալքսանդր Լիտվինը չէր բացառել ՎՈւԱՄ կազմակերպությանը Ռուսաստանի եւ Հայաստանի միանալու հնարավորույթունը:

Հաղորդվում է, թե բանակցությունների արդյունքներով կողմերը ստորագրել են էներգետիկայի, միջուկային տեխնոլոգիաների, երկաթուղային տարնսպորտի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության համաձայնագրեր:

«Մեր հարաբերությունները զարգացնելու հոյակապ հիմքեր կան», - Անկարայում հայտարարել է Յուշչենկոն՝ հույս հայտնելով, թե մինչեւ 2010 թվականը երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի տարեկան 10 միլիարդ դոլարի:

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, թե «չնայած Եվրասահմանադրության մերժման հետ կապված առաջացած ճգնաժամին, երկու երկրները շարունակելու են վարել Եվրամիությանը անդամակցելուն ուղղված քաղաքականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG