Մատչելիության հղումներ

Հունիսի 15-18-ը Թբիլիսիում կկայանա ԱՊՀ եւ բալթյան երկրների Երկաթուղիների խորհրդի 41-րդ նիստը:

«Կավկազպրես» գործակալությանը Վրաստանի պետական երկաթուղուց հայտնել են, թե նիստում կքննարկվեն 2005 թվականի առաջին եռամսյակում երկաթուղիների գործունեությանը, գնացքների մեկնման ժամանակացույցը բարելավելու եւ նոր երկաթուղիների կառուցելու հարցերը:

Նախատեսված է նաեւ «Վրաստանի երկաթուղիներ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Դավիթ Օնոպրիաշվիլու հանդիպումը իր ռուսաստանցի գործընկեր Գենադի Ֆադեեւի հետ, որի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հետ կապված խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG