Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել


Հունիսի 9-ին Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, ուրբաթ օրը Սերժ Սարգրսյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, որին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից կհանձնի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի «Ներկայացման փաստաթուղթը»:

Հունիսի 11-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG