Մատչելիության հղումներ

Վրաստանցի ոստիկաները ցրել են ցույցը Ախալցխայում


Երեքշաբթի օրը Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ցրել են Ախալցխայի Հ. Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի շուրջ հավաքված հարյուրավոր հայերին եւ մտել դպրոցի շենք։

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, ժողովուրդը դպրոցի մոտ էր հավաքվել այն բանից հետո, երբ հունիսի 3-ին Ախալցխայի ուժային կառույցների ներկայացուցիչները, լուսավորության բաժնի վարիչ Զարիծե Յուրան եւ նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմի աշխատակիցները՝ հակառակ ուսուցիչների, աշակերտների եւ Ախալցխայի հայ բնակչության կամքին, ուզեցել էին իրականացնել Վրաստանի կրթության նախարար Կախա Լոմայաի՝ դպրոցի տնօրեն Լյուբա Մաթեւոսյանին աշխատանքից ազատելու մասին մայիսի 24-ի հրամանագիրը։

Բայց քանի որ Լյուբա Մաթեւոսյանին փոխարինող Ռոբերտ Մուրատյանը չի վայելում ժողովրդի վստահությունը, աշակերտների եւ ուսուցիչների կողմից կազմակերպվել էր ցույց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG