Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով Երեւանի համայքներում անցկացված ընտրությունենրը, «Ազգ»-ը եզրակացնում է. - «Այն զգուշավոր լավատեսությունը, որ Հայաստանում այս տարվա աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունները կանցնեն գոնե նախորդ ընտրությունենրից լավ՝ ի դերեւ ելան այս ընտրություններով: Առայժմ հաղթում են զոռբայությունն ու ապօրինությունները»:

«Հայոց աշխահր»-ն էլ ընտրությունները ամփոփել է սպորտային տերմինաբանությամբ. - «Տեղական նշանակության թեժ մարտերն ավարտվել են 4:0 հաշվով՝ հօգուտ «դաշտի տերերի», այսինքն՝ ՀՀԿ թեկնախուների»:

«Առավոտ»-ի խմբագրականում բերված չափանիշներով, ինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար Արագածի շուրջապարի ու Բրաբիոնի կիլոմետրանոց սեղան գցելուց առավել արժանի մի շարք ազգային ձեռքբերումներ ունենք, որոնք հենց այսօր էլ կարող են տեղ զբաղեցնել գրքում. - «Վերջին շաբաթներին տեղի ունեցած համայքապետերի ընտրությունենրի ռեկորդը ո’չ ամերիկացիները, ո’չ եվրոպացիները երբեք չեն կարողանա հաղթահարել»:
«…Այդ ոչ հինավուրց եվ ոչ միասնական ազգերը համերաշխորեն չէին շարժվի դեպի ընտրական տեղամասեր՝ վերընտրելու այն համայքապետերին, որոնց մեծ մասի աշխատանքը ընտրություններին նախորդած տարիներին խիստ անբավարար էր… սակայն, չգիտես ինչու, նորից ստանում են իշխանությունը՝ ընտրողների կողմից՝ երկնագույն եզրով ափսեով», - ասվում է «Առավոտ»-ի խմբագրականում եւ ավելացվում. - «Ա’յ, այս ռեկորդն առավել ինքատիպ է եւ անհասկանալի քաղաքակիրթ բոլոր երկների ու ժողովուրդների համար: Թե չէ, շուրջպար ով ասես կբռնի»:

Նույն թերթի խմբագիրը, իր հերթին, անդարադառանալով Դավիթաշենի համայքապետի ընտրությանը, ընդգծում է. - «Մարդիկ իսկապես քվեարկեցին ոչ այքան գործող թաղապետ Սուրիկ Ղուկասյանին «կողմ», որքան Ռ. եւորգյանին «դեմ»: Հիմավորումը մեկն է. չենք ուզում քրեական թաղապետ ունենալ»: « Իսկ պարոն եւորգյանի քրեական «ստաժը», ինչպես հայտնի է, գալիս է դեռեւս խորհրդային լճացման տարիներից», - հիշեցնում է խմբագիրը:

«Ծաղկի հեղափոխությունը չստացվեց», - այս վերագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է, թե Ռուբեն Գեւորգյանը վստահ է, որ ընտրակեղծիքներ են եղել, սակայան չի պատրաստավում բողոքարկել ընտրությունենրի արդյունքները՝ մեջբերում է նրա պատասխանը. - «Եթե նախագահական ընտրությունների առաջին փուլում, երբ ընտրությանը մասնակցում էր մեկ տասնյակից ավելի թեկնածու, ու վերջիններս նույնիսկ Դավիթաշենի սատկած կատուներին էին գտել ու բերել ընտրատեղամաս, եվ անգամ այն ժամանակ ընտրություններին ինը հազարից ավելի մարդ չի մասնակցել, ես բացառում եմ, որ այս ընտրությանը տասներկու հազար հինգ հարյուր մարդ մասնակցած լինի», - թերթին փոխանցել է պարտված թեկնածուն՝ ավելացնելով. - «Պարզ է, որ թվերը նկարվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովում, բայց ես անիմաստ եմ հարում որեւէ բան բողոքարկելը»:

«Հայոց աշխարհ»- ի կանխատեսմամբ, ներկայումս Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացների հանդեպ ԱՄՆ, Եվրամիության եվ նրանց վերահսկողության տակ գտնվող տարբեր միջազգային կառույցների հետեւողական քայլերը ցույց են տալիս, որ առաջիկա քաղաքական աշնանը փորձ է արվելու մեր երկիրը դնել դնել ժողովրդավարակին ճնշման երկու լծակների զուգահեռ ու միաժամանակյա գործադրման մամլիչի տակ: Առաջին լծակն, ըստ թերթի՝ ուղղակի միջամտությունն է ժողովրդավարական բարեփոխումենրի գործնթացին: Երկրորդը՝ «Հայաստանին եւ Ադրբեջանին արհեստականորեն, ժողովրդավարացման նույն մակարդակի վրա դիտարկելու փորձն է՝ որպես ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում կողմերին հավասարապես խոցելի դարձնելու եղանակ»:

«Իրքավունք»-ի մեկնաբանի կարծիքով, Ռոբերտ Քորչարյանի համար միանշանակ է, որ Վենետիկի հանձնաժողովի պահանջներին ընդահառաջ գնալու դեպքում էապես դժվարանում եւ գրեթե անհնարին է դառնում նախընտրելի իրավահաջորդին իշխանությունը երաշխիքներով հանձնելու հարցը. - «Նախագահը եւ պաշտպանության նախարարը անելու են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս ձգձգեն այդ պահանջների կատաման գործընթացը, սակայն ձգձգելու տեղ առանձնապես չի էլ մնացել», - կարծում է հեղինակը:

«Արդյոք մեր իշախանությունները կնդունե՞ն Վենետիկի հանձնաժողովի երեք հիմական հանձնարարկանաները, որոնք սահմանափակում են նախագահաի իրավասությունները», - «Առավոտ»-ի հարցադրմանը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանել է, թե «հիմա էլ պիտի փորձեն ֆռռացնելով մի մասն անել, մյուս մասը՝ չանել»: Մանուկյանի պատկերացմամբ. - «Մենք տեսնում ենք, որ մեր հարեվանի տունը լավն է, հարմարավետ է, նույն տունն ուզում ենք կաուցել. ճարտարապետը գալիս ասում է՝ տղաներ ջան, մեկ սյան վրա էդ տունը կառուցել չի լինի, երեք սյան վրա պետք է կառուցել: Մենք էլ ասում ենք՝ դուք ո՞վ եք, որ խառնվեք մեր գործերին»

«Գոլոս Արմենիի» գանահտմամաբ էլ՝ եթե Ռուստատաը Հայաստանի համար նախ եվ առաջ ռազմական օգնության առումով է ընկալվում, իսկ Միացյալ Նահանգները՝ ֆինասկական օգնության, ապա միավորված Եվրորպան ավելի ու ավելի ընկալվում է իր պահանջներով՝ «որոնք մենք պարտավոր ենք կատարել, որը նշանակում է «նստել անկյունում ու չթպրտալ»:

Համեմատականներ անցկացնելով ինը տարի ազատազրկման դատապարտված Խոդորկովսկու եվ հայ մեծահարուստների միջեւ, «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Պարզապես դժվար է պատկերացնել, թե մեր օլիգարխներից որեւէ մեկը ի վիճակի է իշխանությունենրի հասցեին վատ բան ասել: Նրանք օլիգարխներ են դարձել ոչ թե սեփական խելքի շնորհիվ, այլ՝ Քոչարյանի «դաբրոյով» նրանք նշանակովի օլիգարխներ են եւ ցանակացած պահի կարող են պաշտոնանկ արվել»: Թերթի ընդհանրացմամբ. - «Օլիգարխների վերահսկողությունը «գլխանց» է արվել եւ հենց սա էլ կոչվում է կազմակերպված պետություն»:

«Հայական ժամանակ»-ը ադնրադառնալով հայ օդաչուներին ազատ արձակելուն նշում է, թե երբ Հասարակածային Գվինեա Հայաստանի արտգործանախախարի այցը միանգամայն անօգուտ անցավ, Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանը հայտատրեց, թե ինքը այդ երկրում բանտարկված հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելու հնավորություններ ունի: Ըստ թերթի՝ նախագահ Նգուեմայի այս ներումը, թերեվս, հենց այդ հնավարությունենրի օգտագործման արդյունք պետք է համարել:

Ինքը Արա Աբհահամայանը «Ազգ»-ի հարցազրույցում ասել է. - «Մեր երկու ներկայացուցիչներին ուղարկել եմ, որ գնան նրանց բերեն: Այսօր արդեն օդաչուները նրանց հետ գտնվում են հյուրանոցում: Ինձ թվում է՝ օդաչուները Հայաստանում կլինեն այս շաբաթվա վերջին: Ցանկանում ենք նրանց նախ Մոսկվա բերել, բժշկական հետազոտություն անցկացնել եւ մեկ-երկու օր հետո ուղարկել Երեւան»:
«Իսկ ի՞նչ առաջարկներ էիք արել այդ երկրի կառավարությանը, որոնց շնորհիվ փաստորեն հնարավոր եղավ մեր օդաչուներին ազատել», - «Ազգ»-ի այս հարցին Արա Աբհամայանը պատասխանել է. - «Պայմանավորվել ենք տարբեր ձեւերով օգնել այդ երկրին տնտեսական, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG