Մատչելիության հղումներ

Հռոմի Պապ Բենեդիկտ 16-ը հանդես է եկել ի պաշտպանություն ավանդական ընտանեկան արժեքների եւ «մարդկային կյանքի անձեռնմխելիության՝ բեղմնավորումից մինչեւ բնականոն ավարտը»՝ դրանով իսկ քննադատելով վիժեցումները, էֆթանազիան եւ մարդու էմբրիոնի հետ կապված գիտական փորձերը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հռոմի հոգեւորականության հետ Սան-Ջիովաննի-ին-Լատերանո տաճարում կայացած հանդիպման ժամանակ Պապը ելույթ է ունեցել արհեստական բեղմնավորման շուրջ Իտալիայում հաջորդ շաբաթ կայանալիք հանրաքվեից առաջ:

«Ապահարզանի ժամանակակից տարբեր ձեւերը, ազատ միությունները, փորձնական ամուսնությունները, ինչպես նաեւ, այսպես կոչված, ամուսնությունները միեւնույն սեռի մարդկանց միջեւ դրսեւորումներն են անարխիկ ազատության, որը կեղծ մեթոդներով փորձում է ներկայանալ որպես մարդու ճշմարիտ ազատագրում», - հայտարարել է Բենեդիկտ 16-րդ Պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG